Ադրբեջանի հարյուր հազարավոր ընտանիքների եկամուտները կկրճատվեն Մոսկվայում վերջին օրերին ազգային հողի վրա տեղի ունեցած ջարդերից հետո: «Ռուսաստանում տեղի ուենցած իրադարձությունները կազդեն Ադրբեջանի վրա ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական իմաստով: Դա կարող է սրել իրավիճակը Ադրբեջանի աշխատանքի շուկայում: Հատկապես եթե հաշվի առնենք, որ գլոբալ ճգնաժամն առանց այն էլ նվազեցրել էր աշխատատեղերը»,- հայտարարել է Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի ղեկավար Վուղար Բայրամովը, հաղորդում է «Կավկազ on-line»-ը:

Բացի այդ, ադրբեջանցիների վերադարձը կհանգեցնի գումարային փոխանցումների կրճատման: Դա կհարվածի շատ ադրբեջանցիների բյուջեին, հատկապես շրջաններում: Շատերի համար դա եկամտի միակ աղբյուրն է:

Ներկայումս Ռուսաստանում ապրում է մոտ 2 մլն ադրբեջանցի: Մեծամասնությունը Ռուսաստան է մեկնել հայրենիքում աշխատանք չլինելու պատճառով: Բայրամովի խոսքով, ադրբեջանցիների մի մասը ստիպված կլինի վերադառնալ հայրենիք: