Վանաձորում գնացքի տակ քաղաքացի է ընկել եւ տեղում մահացել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել տավրոս թաղամասի հատվածում։ Նախնական տեղեկություններով, գնացքը բախվել է ռելսերի վրայով քայլող տղամարդուն:

Մեր տեղեկություններով, մահացածը 1967թ. ծնված Ս.Գեւորգյանն է, Վանաձոր քաղաքի բնակիչ։

Նշենք, որ վերջին ամիսներին սա արդեն երրորդ դեպքն է Վանաձորում, երբ գնացքի տակ քաղաքացի է ընկնում։