Baku Steel Company-ում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է Բաքվի Նարիմանովյան շրջանի դատախազությունը, դեպքն արձանագրվել է նախօրեին՝ թթվածնային արտադրամասում: Պայթյունի արդյունքում վիրավորվել է 25-ամյա բանվոր Ազեր Ռզաեւը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում: