Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում հորդառատ անձերեւները շարունակվում են՝ էլեկտրականությունից զրկելով տասնյակ հազարավոր տներ եւ ավելի բարդացնելով իրավիճակը ճանապարհներին եւ ցածրադիր բնակավայրերում:

Կալիֆորնիայի հարավում առանց էլեկտրականության են մնացել 21 հազար տներ եւ մասնավոր ձեռնարկություններ: Edison ընկերությունը զանգվածային հոսանքազրկումները պայմանավորել է փոթորկի հետեւանքներով:

Սան-Բեռնարդինո շրջանում հեղեղումը սպառնում է մի քանի բնակավայրերի: Փրկարարները ստիպված են եղել փրկել մի քանի վարորդների, որոնք մնացել էին հեղեղված ճանապարհներին:

Հորդառատ անձրեւները շարունակվում են արդեն հինգրերոդ օրը, իսկ օդերեւութաբանները եղանակի վատթարացում են կանխատեսում:

Նշենք, որ ամերիկահայերի մեծ մասն ապրում է Կալիֆորնիայում: Ամենամեծ հայկական համայնքը երկրում գտնվում է Լոս-Անջելեսում: Քաղաքում կա Little Armenia շրջանը: