Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին` Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահը Լուկաշենկոյին մաղթել է առողջություն եւ հաջողություններ պետական բարձր պաշտոնում, իսկ Բելառուսի ժողովրդին` բարօրություն եւ բարգավաճում:

Նախագահական ընտրությունները Բելառուսում կայացել են դեկտեմբերի 19-ին: Լուկաշենկոն, ըստ ԿԸՀ տվյալների, ստացել է ընտրողների 79,67 տոկոսի քվեն: