Ադրբեջանի Գաբալինի շրջանում այրվում է Շահդաղ Ազգային պարկի անտառային հատվածը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Թիքանլի եւ Սոլգիջա գյուղերի միջեւ բռնկված հրդեհը չեն կարողանում մարել արդեն երեք օր: Տեխնիկայի միջոցով մարելն անհնար է, քանի որ կրակը վառվում է մեծ բարձրության վրա: Հրդեհաշիջման համար օգտագործվում է միայն մարդկային ուժը: Դեպքի վայրում աշխատում են 100 հրշեջներ: Հրդեհն արդեն այրել է 2 հեկտար տարածությամբ ծառեր եւ թփուտներ:





























