Ես արդեն բազմիցս ասել եմ՝ ինչպիսին կուզեի տեսնել Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով հարցին, թե ինչու է նա հերթական անգամ մասնակցում նախագահական ընտրություններին:

Նրա խոսքով՝ երկիրը պետք է լինի ժամանակակից, իսկ քաղաքական համակարգը՝ ճկուն:

ՌԴ նախագահը շեշտեց, որ նախընտրական ծրագիր նա արդեն ունի, սակայն մամուլի ասուլիսին այն ներկայացնելու համար ժամանակը չէ: Երկրի ղեկավարը նշել է, որ ցանկանում է ուշադրությունը շեշտադրել սոցիալական ոլորտի վրա, ինչպես նաեւ՝ ռուսների եկամուտների բարձրացման: