Աստարա-Աստարա երկաթուղին, որը միացնում է Իրանի հյուսիս-արեւմտյան Աստարա քաղաքը Ադրբեջանի համանուն քաղաքին, ուժի մեջ կմտնի 2017 թվականի դեկտեմբերի 25-ին։ Այս մասին պատմել է «Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների» միջազգային հարցերով վարչության ղեկավարը, հաղորդում է iran.ru-ն։

Աբբաս Նազարին ավելացրել է, որ երկու կողմերն էլ քննարկել են մաքսային եւ մուտքի արտոնագրերի հետ կապված հարցերը,ինչպես նաեւ, թե ինչպես օգտագործել բեռնատարային տերմինալը իրանական Աստարա քաղաքում։ Այս մասին հայտնում է Mehr News գործակալությունը։

Աստարա-Աստարա երկաթուղին, որը Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղիների միացման ավելի խոշոր նախագծի մաս է կազմում, 8 կմ երկարությամբ հատվածով ձգվում է  Ադրբեջանի սահմանից մինչեւ Իրան, որտեղից 2 կմ էլ՝ մինչեւ Իրանի Աստարա քաղաք։

Նախագիծը ներառում է նաեւ կամուրջ  Աստարաչա գետի վրա, որը հոսում  է սահմանի երկայնքով: