Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է վրացի գործընկերոջը՝ Միխայիլ Սահակաշվիլիին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին լրացել է Սահակաշվիլիի 43-ամյակը:
Սահակաշվիլին 2004թ. հունվարի 4-ին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը:





























