ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահ է, որ «Ելք» խմբակցության նախագահի թեկնածուն բավարար ձայն չի ստանալու եւ անհաջողության է մատնվելու: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:

 «Ազգային ժողովում ներկայացված բոլոր խմբակցությունները  իրավունք ունեն առաջադրել թեկնածուներ: «Ելք» դաշինքի բանակցությունները թող հաջողությամբ ավարտվեն Ծառուկյան» հետ, Բայց գիտեք, որ Սահմանադրությունը ունի որոշակի պահանջներ նախագահի ընտրության հետ կապված: Եթե չեմ սխալվում առաջին քվեարկության ժամանակ ձայների ¾–ն է հարկավոր,  հետո աստիճանաբար իջնում է, որքան հիշում եմ «Ելք» դաշինքը նաեւ ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրվել.... Ակնհայտ է,որ այդ նախաձեռնությունները չեն կարող հաջողություն ունենալ, բայց իրենց իրավունքն է առաջադրելը»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը բացառեց, որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան սատարի Արտակ Զեյնալյանին։ Ասաց՝ մի քանի տասնյակ թեկնածու կա քաղաքական համակարգում,  որ համապատասխանում է նախագահի թեկնածուի չափանիշներին։ Ասաց, որ ՀՀԿ–ՀՅԴ կոալիցան դեռ չի քննարկել որեւէ մեկի թեկնածությունը, իսկ առաջադրելու իրավունքը պատկանում է իշխող մեծամասնությանը։ Ասաց նաեւ, որ Հանրապետական կուսակցությունը հերաքրքիր կուսակցություն է, բայց չմանրամասնեց՝ ինչ առումով։

Մեր հարցին՝ վարչապետի թեկնածուն հետաքրքի՞ր դեմք է լինելու, պատասխանեց. «Չի կարող ՀՀ վարչապետը նոր Սահմանադրությամբ ոչ միայն հետաքրքիր, այլ նաեւ կարող թեկնածու չլինել»: