Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպելու է իր թուրք գործընկերոջ՝ Աբդուլլահ Գյուլի  հետ, Ստամբուլում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում:

Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահի նստավայրում:

Այցի շրջանակներում Ալիեւը հանդիպելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Կազմակերպության գագաթաժողովը կայանալու է Ստամբուլում դեկտեմբերի 23-ին: