Apple-ը Face ID-ի լազերային տեխնոլոգիայի համար 390 մլն դոլար կներդնի, որն օգտագործվում է iPhone X-ում:

Այս ներդրումները կօգնեն Finisar-ին ընդլայնել լազերների արտադրությունը, որոնք անհրաժեշտ են  սմարթֆոնների այնպիսի գործառույթների համար, ինչպիսիք են դեմքերի ճանաչումը, գրում է Fortune-ը:

Ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է 10 անգամ ավելի շատ գնել «VCSEL ուղղահայաց ճառագայթող լազերները, քան նույն ժամանակահատվածում արտադրվել է ամբողջ աշխարհում»:

Apple-ը նաեւ նշել է, որ Finisar-ի բոլոր լազերները, ոորնք նա պատրաստվում է գնել,  կարտադրվեն Տեխասում: Սա ԱՄՆ-ում արտադրության մեջ զգալի միջոցներ ներդնելու ընկերության ծրագրերի մի մասն է կազմում: