Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին կշտամբել է իր դաշնակիցներին զենք վաճառելու համար՝ Եմենի հակամարտության ժամանակ խաղաղ բնակչությանը սպանելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դիվանագետի Twitter-ի էջը:

«Այն դեպքում, երբ Իրանն առաջին օրից սկսած Եմենում հրադադարի, օգնության ցուցաբերման եւ երկխոսության կոչ է անում, ԱՄՆ-ն զենք է վաճառել իր դաշնակիցներին՝ թույլ տալով սպանել խաղաղ բնակիչներին եւ սով ստեղծել: Ոչ մի քանակությամբ այլընտրանքային փաստեր կամ վկայություններ չեն թաքցնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը ռազմական հանցագործություններին»,- Twitter-ում նշել է Զարիֆը:

2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը: Մինչեւ վերջին ժամանակները դրան մի կողմից մասնակցում էին ապստամբ հուսիները եւ բանակի մի մասը, որը չեզոք վերաբերմունք ուներ երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի նկատմամբ, ով  դեկտեմբերի սկզբին զոհվել է իր երբեմնի դաշնակից հուսիների հետ փոխհրաձգության ժամանակ, որոնք նրան հետապնդում էին իրենց միջեւ տարաձայնություններ ծագելուց հետո: Հակամարտության մյուս կողմում հանդես են գալիս կառավարական զորքերը եւ աշխահազորայինները, որոնց օդից եւ ցամաքից աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան: