Դեկտեմբերի 19-ին Սարատովի կենտրոնում մետաղյա ձողերով զինված 50 կովկասցիներ են ձերբակալվել։

12 մարդ ներկայումս կալանքի տակ է գտնվում, մնացածները տուգանվել են։

Ոչ պաշտոնական տվյալներով, նրանք պատրաստվում էին վրեժ լուծել նախօրեին ծեծված հայրենակցի համար։ Մեծ ծեծկռտուք է նախատեսվել, սակայն մրցակիցների փոխարեն հայտնվել են ոստիկանության աշխատակիցները։

Ոստիկանությունն ամեն կերպ հերքում է միջադեպին իր մասնակցությունը։