Ռուսաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հրավիրել է Live journal-ի բլոգերին, ով լուսաբանում է Վլադիմիր Պուտինի գործունեությունը: Արդեն 2-րդ օրն է, ինչ բլոգեր Իլյա Վարլամովը գործնական ուղեւորություների ժամանակ ուղեկցում է Պուտինին:
Դեկտեմբերի 22-ին Վարլամովը Պուտինի հետ ժամանել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ Ռուսաստանի վարչապետը հանդիպելու է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Լրագրողական աշխատանքի նման փորձի դիմել են նաեւ նախագահի լրատվական ծառայությունում: Մի քանի անգամ Դմիտրի Մեդվեդեւի ուղեւորություններին մասնակցել է հայտնի բլոգեր Ռուստամ Ադագամովը:





























