Մոսկվայում հնարավոր է ստեղծվի էթնիկ հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ոստիկանության վարչության ղեկավար Վլադիմիր Կալակոլցեւը:

2010-ի գործունեության հաշվետվության մեջ նա նշել է, որ Մոսկվայի  բոլոր հանցագործությունների 70 տոկոսը իրականացրել են եկվորները: Փոխանցում է Utro.ru.-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010-ի 11 ամիսներին, ողջ Ռուսաստանում արձանագրվել է 2 438 126 հանցագործություն, որից միայն 41 765-ն են իրականացրել ԱՊՀ երկրներից ժամանած միգրանտները:

Ըստ այդմ, համաձայն ոստիկանության պաշտոնական վիճակագրության, միջին միգրանտը 3 անգամ ավելի օրինապահ է, քան միջին տեղացին: