Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հերքել է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը:
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը՝ Վարդանյանն ասել է. «Կադրային փոփոխությունների հետ կապված, հստակ դրված են պահանջներ, խնդիրներ, եթե չբավարարենք այդ պահանջները` չենք աշխատի»:
Ըստ Վարդանյանի՝ եթե ինքն աշխատում է, ուրեմն բավարարում է այդ պահանջներին: «Նման բան չկա, առայժմ»,- համենայնդեպս կասկածանքով արձանագրել է քաղաքաշինության նախարարը:





























