Հայաստանը մտադիր է ստեղծել ազատ առեւտրային գոտի, որը հիմք կդառնա մեր երկրում ռուսական բիզնեսի զարգացման համա: «ՓՐԱՄ-ԹԱՅՄՍ»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ռուսաստանցի գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ-Պետերբուրգում ունեցած հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով,  ռուսական բիզնեսի համար հարմար պայմաններ ստեղծելը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է: Սարգսյանն ասել է, որ ազատ առետրային գոտի նախատեսվում է ստեղծել «Մարս» գործարանի հիման վրա:

Արդեն պատաստվել է համապատասխան նախագիծ եւ առաջին եռամսյակում  այն քննարկման կդրվի Հայաստանի խորհրդարանում: «Մենք հույս ունենք, որ այս նախագիծը Հայաստանում ռուսական բիզնեսի համար պլատֆորմ կդառանա»,-ասել է Սարգսյանը:

Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարին հնարավոր է նոր խթան դառնա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: