«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Խոսող SMS» ծառայության գործարկման մասին: Այն հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS հաղորդագրություն Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին եւ հակառակը: SMS հաղորդագրություն ուղարկելուց հետո ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը եւ ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն: Բջջային կապի բաժանորդը ստանում է ծանուցում պատասխան հաղորդագրության մասին, որը կարող է լսել զանգահարելով 8008 կարճ համարին: SMS հաղորդագրությունն ուղարկելու համար բջջային կապի բաժանորդին անհրաժեշտ է հեռախոսահամարը նշել հետեւյալ եղանակով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:

SMS հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Ամբողջ Հայասատանի տարածքում ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդների համար: Մեկ SMS հաղորդագրության արժեքն Երեւանի քաղաքային համարին կազմում է 100դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ: SMS հաղորդագրության լսելը եւ պատասխան հաղորդագրության ուղարկելը ֆիքսված կապի բաժանորդների համար անվճար է:

Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչեւ 22:00-ը ընկած ժամանակահատվածում:  Եթե SMS հաղորդագրությունն ուղարկվում է ժամը 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է տեղեկատվություն, որ իր հաղորդագրությունը կուղարկվի առավոտյան ժամը 8:00-ին: