Պաշտոնական Բաքուն Տնտեսական համագործակցության կազմակերպությանը կոչ է արել ցուցաբերել հետեւողական աջակցություն` Լեռնային Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորման գործում: Այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Կոնֆլիկտի չլուծված լինելը տարածաշրջանի զարգացման գործընթացում բազում խոչընդոտներ է առաջացնում»,-ասել է արտգործնախարարը` կոչ անելով նպաստել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական տնտեսական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 1985-ին` Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների կողմից: 1992-ին կլազմակերպությանն են միացել 7 նոր երկրներ. Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը:





























