Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններում երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը իրական մրցակիցներ չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է պատմական գիտությունների թեկնածու, փորձագետ Ալեքսանդր Սկակովը:

Նա ընդգծել , որ այդ ընտրություններում  իրական մրցակցության բացակայությունը շատ ցավալի փաստ է. «Պուտինի սպասվող հաղթանակը անվիճելի է, այդ հարցում ոչ մի կասկած չի կարող լինել: Ես որեւէ քաղաքական պայքարի նախադրյալներ չեմ տեսնում»:

Միաժամանակ, փորձագետի կարծիքով, Ռուսաստանում չկան նախադրյալներ նաեւ հնարավոր զանգվածային դժգոհությունների համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Նախընտրական քարոզարշավն արդեն սկսված է: