Քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է հակահայկական քարոզչությունը եւ դպրոցական նստարանից սկսած ատելություն է քարոզում հայերի հանդեպ, որեւէ երկխոսություն վարել անհնար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքերով՝ ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման համար, առաջին հերթին, պետք է դադարեցնել երկու երկրներում տարվող ատելության քարոզչությունը: «Մենք գիտենք, որ այս պահին Ադրբեջանում շատ լուրջ տեմպերով ատելության քարոզչություն է տարվում», - ընդգծել է Գորգիսյանը` հավելելով, որ մոտ ապագայում ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորում, ինչպես նաեւ դրական զարգացումներ չեն սպասվում: