«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանության մեջ մեղադրվող Ասլան Չերկեսովը կմնա կալանավայրում մինչեւ 2011-ի փետրվարը: Կասկածյալին չի հաջողվել բողոքարկել Մոսկվայի Սավելովսկի դատարանի վճիռը՝ նրա խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Չերկեսովի վերաքննիչ բողոքը քննությունը տեւել է ընդամենը 15 րոպե: Հատկանշական է, որ բողոքի բավարարմանը դեմ էր ոչ միայն դատախազը, այլեւ հենց Չերկեսովի փաստաբան Դմիտրի Պանկովը: Նա հենց սկզբից միջնորդեց դատարանին, որ հետ վերադարձվի բողոքը, սակայն այդ միջնորդությունը չհարգվեց, քանի որ վերաքննիչ բողոքը ներկայացրել էր Ասլան Չերկեսովի մյուս փաստաբանը՝ Գոնչարով ազգանունով:
Պանկովի խոսքով, խնդիրն այն չէ, որ Չերկեսովը վախենում է վրեժից, ուղղակի նա ուզում է, որ դատավարությունն սկսվի որքան հնարավոր է շուտ:
Հիշեցնենք, որ Եգոր Սվիրիդովը սպանվել է դեկտեմբերի 6-ի գիշերը:





























