Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ աջակցություն է հայտնել Իրաքի ժողովրդին եւ շահագրգռություն ցուցաբերել նրանց հետ գոյություն ունեցող պատմական եւ մշակութային կապերի ընդլայնման եւ ամրապնդման հարցում:
«Ադրբեջանը ողջունում է Իրաքում նոր կառավարության ձեւավորումը՝ Նուրի ալ-Մալիքիի գլխավորությամբ եւ հավատում, որ այն երկրին կապահովի կայունություն եւ անվտանգություն, կնպաստի Իրաքի ժողովրդի առաջընթացին եւ բարգավաճմանը»,- ասված է հայտարարության մեջ:





























