The Tracy Awards-ն ընտրել է 2010թ. վատագույն գովազդային հոլովակը: Ցուցակը բաղկացած է 11 «հաղթողներից»:

Վատագույն դերասանական խաղի համար The Tracy Awards-ի մրցանակն ստացել է Oreo թխվածքաբլիթի «Heads or Tails» («Ղուշ, թե՝ գիր») գովազդային հոլովակը: Այդ բրենդի գովազդը նույն անվանակարգում է եղել նաեւ 2009-ին:

Բացի այդ ցուցակում հայտնվել է McDonalds-ի հակագովազդը, որի պատվիրատուն ամերիկյան ոչ առեւտրային «Պատասխանատու բժշկության կոմիտեն». The Tracy Awards-ի ժյուրիի կարծիքով այդ հոլովակում օգտագործվում է «ամենաանհաջող չափազանցությունը»: