Մոսկվայի հարավում սեփական մեքենայի ղեկին գնդակահարել են մի ձեռնարկատիրոջ, հաղորդում է ՙՌԻԱ նովոստին՚՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Սպանությունը կատարվել է բիզնեսմենտ տան մոտ: Հանցագործը կրակել է գործարարի վրա ու դեպքի վայրից դիմել փախուստի: Ըստ հետաքննության վարկածի, սպանությունը պատվիրված է եղել:

Սպանվածը մոսկովյան սրճարաններից մեկի համասեփականատերն էր: Life News-ի տվյալներով, նրա անունն էր Օլեգ Մուրադխանով: