Apple- ի մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլերը արդարացել է վերջերս iOS-ում եւ macOS-ում տեղի ունեցող սխալների համար: Նա ներողություն է խնդրել  The Telegraph- ի հետ հարցազրույցում :

«Այս շաբաթն ուղղակի հաջող չէր: Մի քանի տհաճ պահեր եղան, ահա եւ վերջ: Թիմը կստուգի համակարգը եւ կվերահսկի մշակման գործընթացը, ինչպես նաեւ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դա նորից տեղի չունենա », - բացատրել է Շիլերը:

Վերջին ասմիներին օգատերերը բազմաթիվ խնդիրների էին բախվել iPhone-ի եւ Mac համակարգչի օպերացիոն համակարգերում:

Մասնավորապես,խոցելիությունը վերացնելու փորձի ժամանակ, Apple-ի հակարգիչների օգտատերեը հայտաբերել են նոր ծրագրային սխալ, որը խանգարել է ջնջված սերվիսից ֆայլերի ներբեռնմանը, հաղորդում է Lenta-ն: