Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան դեկտեմբերի 22-ին իրեն կտրուկ վատ է զգացել եւ անմիջապես այցելել Ռուսաստանի մայրաքաղաքի էլիտար հիվանդանոցներից մեկը:
Ինչպես հաղորդում է Life News-ը՝ հղում անելով Պուգաչովայի շրջապատին, երգչուհին շատ գունատ է եղել եւ անընդհատ հեւացել է:
Սակայն Ալլա Պուգաչովայի դուստրը՝ Կրիստինա Օրբակայտեն հերքել է այս տեղեկությունը: «Ոչ, ոչ, ոչ մի սարսափելի բան: Ոչ մի տեղ էլ նա չի գնացել»,- ասել է նա «ՌԻԱ նովոստիին»:
NEWSru.com-ը նշում է, որ առաջին անգամ չէ, որ 61-ամյա երգչուհու մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ծագում: Մի քանի տարի առաջ նա ստենտավորում է անցել: Բացի այդ, Ալլան անոթային լուրջ խնդիրներ ունի:




























