Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պառակտել է Վրաստանի հասարակությունը: Այդ մասին հայտարարել է «Դեմոկրատական շարժում - Միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:
«Սահակաշվիլիի ամենամեծ հանցագործությունն այն է, որ նա Վրաստանի հասարակությունը պառակտել է յուրայինների եւ օտարների: Նա կարողացել է նույնիսկ փախստականներին կիսել նույն սկզբունքով»,- ասել է Բուրջանաձեն Russia Today-ին տված հարցազրույցում:
NEWS.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 21-ին Նինո Բուրջանաձեն Մոսկվայում մասնակցել է Քութայիսիի Փառքի հուշարձանի կրկնօրինակի բացմանը: Росбалт-ը հաղորդում է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը տասը րոպեանոց հանդիպում է ունեցել Բուրջանաձեի եւ միջոցառմանը ներկա մեկ այլ վրացի քաղաքական գործիչ Զուրաբ Նողաիդելիի հետ:





























