Բիթքոինը, որը դեկտեմբերի 17-ին գործարքների ժամանակ արժեքի ռեկորդ է սահմանել, կարող էր կրիպտոարժույթի ստեղծող Սատոսի Նակոմոտոյին 19,4 մլրդ դոլար կապիտալով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը դարձնել, հաղորդում է Quartz-ը:

 
Ըստ CoinDesk-ի՝ նախօրեին կրիպտոարժույթը նոր ռեկորդ է սահմանել` հասնելով 19 771 դոլարի: 
Այսպիսի գնով, Նակոմոտոն, որի կրիպտոկապիտալը գնահատվում է 980,000, կարող էր 44-րդ տեղը զբաղեցնել ըստ Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում:

Համաձայն ենթադրյալ վարկանիշի՝ Նակոմոտոն շարունակում է հետ մնալ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից, Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգից, Google-ի սեփականատեր Սերգեյ Բրինից եւ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրուց`Լորան Փաուել Ջոբսից:

Սատոսի Նակոմոտոն մարդու կամ մարդկանց խմբի կեղծանուն է, որոնք ստեղծել  են բիթքոինը: