Բիթքոինը «մահվան աշտարակ» է ներդրողների համար, իսկ դրա անխուսափելի փլուզումը կհանգեցնի ջերմամիջուկային պայթյունի հետ համեմատելի հետեւանքների:
Այսպես է կարծում Patriarch Equity հիմնադրամի գլխավոր տնօրեն Էրիկ Շիֆերը, հաղորդում է The Daily Express-ը:
Ըստ նրա՝ բիթքոինի մուտքը ֆյուչերային շուկա կխորացնի ներդրողների խնդիրները:
Նրա կարծիքով՝ մարդիկ կցնցվեն, երբ փորձեն իրնեց բիթքոինները իրացվելիության այլ ձեւի վերածել:
Դեկտեմբերի 17-ին բիթքոինի արժեքը գերազանցեց 20 հազար դոլարը՝ սահմանելով հերթական ռեկորդը: Տարվա սկզբից կրիպտոարժույթի գինը ավելի քան 20 անգամ բարձրացել է:



























