Երեւանի Հատիսն անփառունակ ելույթով ավարտեց մասնակցությունը բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկութանը: Մարզիչ Վարդան Խաչատրյանի թիմը կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը: Մոսկվայի Դինամոյի հետ 1/16-րդ եզրափակիչի պատասխան խաղում Հատիսը պարտվեց 63:94 հաշվով: