Samsung- ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy A8 (2018) եւ A8+ (2018) սմարթֆոնները, որոնք շարունակում են Galaxy-ի ընտանիքում ապակե սմարթֆոնների A-գիծը: Դրանք պաշտպանված են ջրից եւ փոշուց, սարքերը դիրքավորում են իրենց որպես պրակտիկ, նորաձեւ եւ հարմար մոդելներ նրանց համար, ովքեր իմաստ չեն տեսնում գումարներ ծախսել ֆլագմանային սարքերի վրա:

Ավելի կոմպակտ Galaxy A8-ի էկրանի անգյունագիծը 5.6 դյույմ է, Galaxy A8+- ինը՝ 6 դյույմ:

Չնայած մամուլի հաղորդագրության մեջ սմարթֆոնների էկրանները կոչվում են նույն տերմինով, ինչ ֆլագմանները՝ Infinity Display, սմարթֆոնները չէս կարող «անշրջանակ» կոչել, շրջանակները այստեղ սովորական լայնության են, իսկ էկրանի հատվածը  կորացված չէ՝ միայն ապակին: Բայց որպեսզի դիզայնը ավելի շատ ֆլագման հիշեցնի, էկրանի անկյունները որոշել են կլորացնել: Մեկ հարցումը նորույթները նույնիսկ գերազանցում են Galaxy S8-ին եւ S8+-ին. մատնահետքի սենսորը այստեղ տեղ է գտել ֆոտոխցիկի ոչ թե կոxքին, այլ ներքեւի հատվածում, ինչը թույլ է տալիս այն ավելի հեշտ սեղմել, օբյեկտիվը եւս չի կեղտոտվում:

Սմարթֆոնների հետեւի տեսախցիկները սովորական են՝ 16 մեգապիքսել, f/1.7 ապերտուրայի օբյեկտիվով: Իսկ, ահա, ճակատայինները  կրկնապատկված են. 16 մեգապիքսել՝ ստանդարտ օպտիկայով եւ 8 մեգապիքսել՝ լայնաանկյունային օբյեկտիվով:

Live Focus ֆունկցիան թույլ է տալիս ստանալ լղոզված ֆոնով դիմանկարային պատկերներ, ընդ որում ֆոկուսավորման կետը եւ լղոզվածության աստիճանը կարելի է կարգավորել նաեւ լուսանկարը անելուց հետո: Հեռախոսը նաեւ ունի լուսանկարի վրա ստիկերներ, տեքստ ավելացնելու հնարավորություն կամ կարելի է պարզապես նկարել լուսանկարի վրա: Սեագրություն անելիս կարող է ակտիվանալ պատկերի էլեկտրոնային ստաբիլիզացիայի ֆունկցիան:

Galaxy A8-ը (2018) եւ A8+-ը (2018) օգտագործում են Samsung-ի մշակած 8 միջուկ ունեցող բջջային պրոցեսորը՝ Exynos 7885-ը  Cortex-A53 երկու բարձր արտադրողականույան միջուկները 2.2 GHz հաճախականությամբ եւ 6 նման միջուկներով, որոնք ավելի ցածր հաճախականությամբ են աշխատում (1.6 GHz): Նորույթի օպերատիվ հիշողությունը 4 Գբ  է (A8+-ը կունենա նաեւ 6 գիգաբայթանոց տարբերակ), իսկ ներկառուցվածը՝ 32 կամ 64 Գբ: MicroSD քարտերի համար կա մինչեւ 256 Գբ տարողունակությամբ նախատեսված տեղ:

Samsung-ի նորույթի մարտկոցները բավականին տարողունակ են`Galaxy A8-ինը 3000 մԱ/ժ եւ Galaxy A8+-ինը՝ 3500, ընդ որում կա նաեւ արագ լիցքավորման տարբերակ USB-C սիմետրիկ պորտի միջոցով: Սմարթֆոնները աշխատում են  11-րդ դասի LTE-ի ցանցի, NFC ինտերֆեյսի, MST-տեխնոլոգիաների եւ Samsung Pay վճարման ֆունկցիայի, Bluetooth 5.0- ի եւ A-շարքում առաջին անգամ Gear VR վիրտուալ իրականության գարնիտուրայի օգնությամբ: Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է Android 7.1.1-ը՝ Samsung Experience-ի ֆիրմային ինտերֆեյսով:

Samsung-ը նորույթի վաճառքը նախատեսվում է սկսել 2018 թվականի հունվարին: Սմարթֆոնները հասանելի են չորս գույնով՝ սեւ, արծաթե, ոսկե եւ կապույտ, բայց ամենայն հավանականությամբ ոչ բոլոր գույները կներկայացվեն բոլոր շուկաներում: Գները դեռեւս չեն հայտարարվել, հաղորդում է «Վեստի»-ն: