Ազգային Ժողովի այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստը մեկնարկել է խառնաշփոթով: Նիստի հենց սկզբում պարզվել է, որ պատգամավորների գրանցման էլեկտրոնային համակարգը չի գործում եւ պատգամավորները չեն կարողացել գրանցվել:

Երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խնդրեց կրկնել գրանցվել, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղից ասաց. «Որ էկրան չկա, ո՞նց ես գրանցում»:

ՀՀԿ խմբակցությունից գեներալ Սեյրան Սարոյանն էլ էլի տեղից ձեռքով ցույց տվեց էկրանն ու ասաց. «Կինոն չկա, էդ տելեվիզրները միացրեք»:

Ի վերջո, պատգամավորներին հաջողվեց գրանցվել, սակայն պարզվեց գրանցումը նորմալ չի կատարվել, էկրանի վրա բոլորովին այլ պատկեր էր, ինչը առաջ բերեց ներկաների ծիծաղը:

Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով բացակաների փոխարեն քվեարկությանն ասաց. «Եթե այսպես շարունակվեց ուրեմն օրենսդրական գործունեությունը կթողենք, կզբաղվենք վերակացուական գործունեությամբ»:

Նրան արձագանքեց Սեյրան Սարոյանը՝ «Նիկոլ ջա՜ն, մի նեղվի»: