Նարյան Մարում Ան-2 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կարող ենք հաստատել, որ ըստ վերջին տվյալների` վթարի զոհ են դարձել երեք մարդ` երկու կին եւ մեկ հինգ տարեկան երեխա»,-հաղորդում են երկրամասի իշխանությունները:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչության հյուսիս-արեւմտյան դաշնային երկրամասի բաժնի աշխատակիցները սկսել են դեպքի քննությունը:
Նշվում է, որ Նարյան Մարում վթարի ենթարկված Ան-2 ինքնաթիռի ուղեւորների թվում էին, մասնավորապես, ՆԳՆ աշխատակիցներ, Նենեցյան ինքնավար օկրուգի բնական ռեսուրսների, էկոլոգիայի եւ ագրոարդյունաբերական համալիրի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Անդրյանովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 11 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Իշխանության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 13 մարդ`10 չափահաս, մեկ երեխա եւ երկու անձնակազմի ներկայացուցիչներ:











