Իրանի նկատմամբ ԱՄՆ վարչակարգի գործողությունները  չեն կարող տապալել «վեցյակի» եւ Իրանի  միջեւ կնքված միջուկային համաձայնագիրը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում ՏԱՍՍ-ը։

Համաձայնագիրը նախատեսում էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ  պատժամիջոցների վերացում` Իրանի միջուկային գործունեության սահմանափակման դիմաց:

2015 թ. հուլիսին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Գերմանիան Իրանի հետ համաձայնեցրեցին Թեհրանի միջուկային ճգնաժամի կարգավորման գործողությունների համապարփակ պլանը: Այս համաձայնագիրը նախատեսում էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից ավելի վաղ Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերացում, փոխարենը Թեհրանը խոստանում էր սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ դնելով այն միջազգային վերահսկողության ներքո: