Երկուշաբթի օրվանից Twitter-ը կսկսի հեռացենել լոգին կամ մականուն, բարոյականության նորմերը խախտող անուններ ունեցող էջերը։ Այս մասին հաղորդում է Zeenews-ը։
ReCode-ում հրապարակված զեկույցի համաձայն՝ Twitter-ի այս մտադրությունը արտահայտում է կայքում հետապնդման եւ կայքի չարաշահման կասեցման քաղաքականությունը: Twitter-ի մամուլի քարտուղար Ջեք Դորսին հայտարարել է բռնության եւ սեռական ոտնձգության դեմ պայքարում վճռական լինելու մտադրության մասին:
«Նման բովանդակություն պարունակող կամ դրա հետ կապված էջերը անմիջապես կջնջվեն»,-ասել է նա: «Նմանատիպ թեմաներով գրաֆիկան կքննարկվի որպես արգելված բովանդակություն: Նույն միջոցները կկիրառվեն ցանցային խմբերի նկատմամբ, որոնք իրենց գոյության ողջ պատմության ընթացքում պարբերաբար բռնություն են տարածում»:




























