Լեհաստանի Լյուբլին քաղաքում կայացել է «Բյուրեղյա աղյուս» մրցանակի հանձնումը: Արդեն տասը տարի այդ մրցանակը տրվում է Եվրամիության արեւլյան սահմանի երկու կողմերում շինարարության եւ ռեստավրացիայի ոլորտում արված լավագույն ներդրման համար: Ուկրաինայի պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Լիլիա Օնիշչենկոն հայտնել է, որ այս տարի մրցանակը տրվում է Լվովի հայկական եկեղեցու վերականգնամն աշխատանքները կատարած «Ստելլա» ընկերությունը, նախագծի հեղինակ «Укрзападпроектреставрация»-ին եւ ներդրող Լվովի քաղաքային խորհրդի պատմական միջավայրի պահպանության վարչությանը, գրում է Ինտերմեդիան:
Լվովի հայկական եկեղեցու հնագույն մասը 14-րդ դարում Անիի եկեղեցու նմանությամբ կառուցել է վարպետ Դորինգը: Հայկական եկեղեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է:





























