Որպես բազմաթիվ պատերազմների միջով անցած երկրի քաղաքացի ասեմ, որ շատ ավելի հեշտ է պատերազմի գնալու խորհուրդ տալը, քան իրականում դրան մասնակցելը: Հեշտ է գրասենյակում նստած ուրիշներին ուղարկել պատերազմի: Այդ մասին Vezti.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայել Լավոն Լոտեմը: 

 «Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում արդեն երկար տարիներ: Յուրաքանչյուր հակամարտություն տարբերվում է մյուսներից, սակայն կարծում եմ, որ կարելի է դաս քաղել նախկին հակամարտություններից: Ես կարող եմ դիմել մեր փորձին: Մենք, իհարկե, բոլորը չենք կարգավորել, սակայն մի քանիսը ստացվել է: Իսկ հիմնական դասը, որ մենք քաղել ենք այն է, որ ոչինչ չի կարող փոխարինել ուղղակի բանակցություններին: Ինչքան շատ են փաստաբանները, այնքան բարդ է ապահարզանը: Օգուտ ստացող միակ կողմ էլ փաստաբանն է», - ասել է դեսպանը: