Չինաստանի համակարգչային խաղերի մշակողները միջազգային շուկայում վերջին 12 ամիսների ընթացքում մոտ 55 միլիարդ յուան են (մոտ 8.2 միլիարդ դոլար) վաստակել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 14.5 տոկոսով: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մամուլի, հրատարակությունների, ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության պետական վարչության տվյալները:

«Չինական արտադրողները, անկախ ընկերության չափից, ձգտում են դուրս գալ արտասահմանյան շուկա,- մեկնաբանել է իրավիճակը գործակալության ներկայացուցիչը:, - Որոշ չինացի մշակողներ ձգտում են միջազգային ընդարձակման սեփական ընդլայնման միջոցով, մյուսները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը համաշխարհային դաշտում՝ արտասահմանյան գործընկերների հետ միաձուլումների եւ նրանց կլանման միջոցով»:

Ըստ վերջինիս՝ Չինաստանը համաշխարհային շուկայում առցանց խաղերի հիմնական արտահանողներից մեկն է. վերջին շրջանում չինական արտադրանքը ճանաչում է ձեռք բերել Ռուսաստանում, Կորեայի Հանրապետությունում, Ճապոնիայում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում, ինչպես նաեւ Եվրոպայում: