Տիեզերական միկրոաղբի հետեւման համար IDEA OAG 1 արբանյակը կառուցած Astroscale Japan ընկերությունը չի իրականացնի այս նախագիծը «Ֆրեգատ» բլոկի 19 արբանյակների հետ վթարի պատճառով։ Այս ամսին պատմել է լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար Տիե Նոգուտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
"IDEA OAG 1 (Orbital Debris Monitoring) արբանյակը պետք է հետեւեր տիեզերական աղբին, որի չափերը մի քանի միլիմետրը չի գերազանցում: Մեզ համար դա դժվար որոշում էր, մենք քննարկել ենք բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը՝ հաշվի առնելով գործընկերների եւ հովանավորների կարծիքները: Արդյունքում, ընկերությունը եկել է այն եզրահանգման, որ նպատակահարմար չէ վերսկսել նախագիծը եւ կառուցել IDEA OAG 2-ը։ Այսպիսի որոշման պատճառներից մեկն այն էր, որ այս պահին ընկերությունը մշակում է նոր` ELSA-d արբանյակի նախագիծը»,-ասել է Նոգուտին:
Նոր արբանյակը, որի կառուցումը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչեւ 2019 թ. սկիզբ, «կորսա» մեծ քնակությամբ տիեզերական աղբ:
«Այժմ ուղեծրում գտնվում են 1,4 հազար արբանյակներ, 10 տարվա ընթացքում նրանց թիվը կավելանա 10 անգամ` մինչեւ 14 հազար: Եթե ներկայումս մեկ ընկերություն միջինում արձակում է միայն մեկ արբանյակ, շուտով այն կկարողանա հարյուր հազարավոր արբանյակներ գործարկել: Հետեւաբար կաճի նաեւ այն արբանյակների թիվը, որոնք գործածությունից դուրս են եկել եւ տիեզերական աղբ են դարձել: Մոլորակի ուղեծրում մնալով՝ նրանք կարող են վնաս հասցնել առկա արբանյակներին: ELSA-d-ի խնդիրն ուղեծրից չգործող օբյեկտների հեռացումն է»,- բացատրել է Նոգուտին:




























