Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան Միխայիլ Խոդորկովսկու կողմից հանձնաժողովին ուղղված բաց ուղերձը ԿԸՀ-ի հանդեպ ճնշում է համարում, որում Խոդորկովսկին կոչ էր արել չգրանցել նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը առաջիկա ընտրություններում, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:

Ըստ Պամֆիլովայի՝ դա ՌԴ Սահմանադրության խախտում է:

«Ես չեմ վախենում պատասխանատվություն ստանձնել իմ որոշումների համար ո՛չ պատմության դատի, ոչ էլ որեւէ մեկի առջեւ, քանի որ ապավինում եմ Սահմանադրությանը, օրենքին, իմ կյանքի սկզբունքներին եւ համոզմունքներին: Իմ եւ  ԿԸՀ-ում իմ գործընկերների հանդեպ հանրային ճնշման բոլոր տարբեր ձեւերն անիմաստ են»,-պատասխանել է Պամֆիլովան:

Հիշեցնենք, որ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար, «Բաց Ռուսաստանի» հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկին ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովային ուղղված բաց նամակում կոչ է արել մերժել Վլադիմիր Պուտինին հինգերորդ անգամ որպես ՌԴ նախագահի թեկնածու գրանցվել: