Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Թեհրանը կողմ է Ռուսաստանի կողմից առաջարկված Սիրիայի ժողովուրդների կոնգրեսի հանդիպմանը Սոչիում, որի նպատակը հակամարտության քաղաքական կարգավորումն է:
«Իրանը կշարունակի աշխատել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Իրանը կողմ է Ռուսաստանի կողմից առաջարկված Սիրիայի ժողովուրդների կոնգրեսի հանդիպմանը Սոչիում: Մենք հակված ենք հակամարտության քաղաքական կարգավորմանը»,- Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարը:
Զարիֆը նաեւ հավելել է, որ Սիրիայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել միայն երկրի նոր սահմանադրության ընդունումից հետո:




























