Twitter ցանցում Skype-ի պաշտոնական բլոգում նշվում է, որ Skype-ի աշխատանքի հետ կապված խնդիրները, որոնց պատճառով այն նորմալ չէր աշխատում, լուծվում են: Ընկեությունը հայտնում է, որ Skype-ի վերջնական կարգավորման համար կպահանջվի եւս մի քանի ժամ:

Ինչպես ավելի վա հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 22-ի երեկոյան Skype ինտերնետ-ծառայությունը դադարել էր պատասխանել օգտագործողների մի մասի հարցումներին:

Ընկերությունը ներողություն էր խնդրել թերությունների համար եւ խոստացել կարգավորել դրանք: