Վրաստանի Քութայիսի-Սամթրեդիա մայրուղու վրա ավտոպատահար է տեղի ունեցել. իրար են բախվել «Մազդա» ավտոմեքենան եւ միկրոավտոբուսը: Վթարի հետեւանքով 3 մարդ զոհվել է, եւս 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք են ստացել:
«Մազդա»-ում գտնվող երկու ուղեւորները տեղում մահացել են, երրորդին տեղափոխել են հիվանդանոց: Զոհվել է միկրոավտոբուսի մեկ ուղեւոր: Վիրավորներին տեղափոխել են Սամթրեդիա հիվանդանոց: Այժմ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Եւս մի քանի մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել:





























