Աստրախանի դատապարտյալների հիվանդանոցում անցյալ շաբաթ մահացած քրեական հեղինակություն Արմեն Կանեւսկոյի (Արմեն Հարությունյանի) հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Երեւան ժամանած քրեական հեղինակություններին եւ «օրենքով գողերին», որոնց թվում է նաեւ «օրենքով գող» Կամո Թիֆլիսկին, երեկ ՀՀ ոստիկանության հատուկ ջակատայինները հանել են իրենց իջեւանած հյուրանոցներից եւ ճանապարհել Հայաստանից:
Իսկ առավել ազդեցիկներին, որոնց շարքերում է նաեւ «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը, Հայաստանից հեռանալու վերջնաժամկետ է ներկայացվել հունվարի 15-ը:





























