Menlo Park ընկերությունը ներկայացրել է նոր միջոցներ, որոնք կօգնեն կանխել «ընկերների» անցանկալի հրավերները եւ հաղորդագրությունները: Այս նպատակով Facebook-ը ճանաչում է օգատատերերի IP հասցեն, հաղորդում է Santacruzsentinel-ը:
Facebook-ն իր 2 մլրդ հետեւորդներին հնարավորություն է տալիս Messenger-ում հաղորդագրությունը անտեսել՝ առանց անցանկալի օգտատիրոջը արգելափակելու:
Սեքսուալ ոտնձգությունները մեդիա դաշտում ամենավերջին տեղը չեն զբաղեցնում: Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչ Շերիլ Սանդբերգը նշել է, որ մեդիան ունի իշխանություն եւ այն պետք է ուղղել այդ երեւույթի դեմ պայքարելու համար, որն էլ ընկերության առաջնահերթությունն է:
«Ոչ ոք՝ ոչ իրական կայքնում, ոչ համացանցում չպետք է բռնության ենթարկվի», գրում է Սանդբերգը:




























