Եվրոպական դատարանի որոշմամբ՝ Uber-ը տրանսպորտային ընկերություն է, այլ ոչ թե «տեղեկատվական ծառայություն»,  փոխանցում է «Մեդուզա»-ն՝ վկայակոչելով BBC News-ը: Դատական որոշումը, որը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, բողոքարկման ենթակա չէ:

Ըստ դատավճռի՝ Uber-ը ծառայություններ է մատուցում «տրանսպորտի ոլորտում», որոնք պետք կարգավորվեն համապատասխան կերպով: Uber-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Եվրոպական դատարանի որոշումը չի ազդի իրենց գործունեության վրա Եվրամիության շատ երկրներում, որտեղ ծառայության աշխատանքը արդեն իսկ կարգավորվում է տրանսպորտային ընկերությունների կանոններով:

Միեւնույն ժամանակ, BBC News-ը նշում է, որ Եվրոպական դատարանի որոշումը նույն սկզբունքով կարող է զգալի ազդեցություն ունենալ ԵՄ-ում գործող այլ ընկերությունների վրա: