Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջիկա արտահերթ նիստում միասնական դիրքորոշման մասին են պայմանավորվել, որի ընթացքում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը դատապարտող բանաձեւի քվեարկություն կանցկացվի:
Այս մասին Բաքվում Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Նա նշել է, որ բոլոր երեք երկրները դեմ են Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշմանը:
Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպման ձեւաչափը շատ օգտակար է ինչպես երեք երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարանցիկ, էներգետիկ եւ զբոսաշրջության ոլորտներում առկա խնդիրները, մասնավոր հատվածի գործունեության ընդլայնման համար պայմանավորվածություն է ձեռք է բերվել:




























