2020-ին արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները կես միլոնով ավելի շատ աշխատատեղեր կստեղծեն, քան կհասցնեն դրանք կրճատել: Այս եզրահանգմանն են եկել Gartner ընկերության վերլուծաբանները, հաղորդում է Hichtech-ը:

Ըստ նրանց կանխատեսումների՝ 2025-ին ԱԻ-ի շնորհիվ ստեղծված նոր աշխատատեղերի թիվը կգերազանցի ռոբոտների կողմից խլված աշխատատեղերի քանակին` ավելի քան 2 մլն-ով:

Սակայն աշխատանքի շուկայում աշխատատեղերի բաժանումը հավասար չի լինի:

Ամենից շատ աշխատատեղերը կհայտնվեն պետական կառավարման, առողջապահության եւ կրթության ոլորտներում:

Ռոբոտները եւ ալգորիթմները ուսուցիչների եւ բժիշկների օգնականների դերը կստանձնեն, սակայն մասնագետները կպահպանեն իրենց աշխատանքը:

Հոդվածի հեղինակները նշում, են, որ եթե անգամ ԱԻ-ն չփոխարինի աշխատատեղերը եւ նորերը չստեղծի, նա կբարելավի մասնագետների աշխատանքը՝ նրանց նոր հնարավորություններ տալով: